18:21 Ֆուտբոլային շշուկներ | |
Այսօր սոցիալական ցանցերից մեկում՝ "Բարսելոնա" և "Ռեալ Մադրիդ" ամենից հայտնի խմբերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ այս երեկո "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պույոլը, Չավին, Ինյեստան և Վալդեսը գնալու են "Սանտյագո Բերնաբեու"՝ աջակցելու Մադրիդի "Ռեալին": "Արքայական ակումբը" այսօր "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի "Բորուսիային", որին Գերմանիայում պարտվել է 1-4 հաշվով: Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ են դուրս եկել 2 ֆուտբոլային գերտերություններ՝ Իսպանիան և Գերմանիան, ներկայացնող ուժեղագույն թիմերը: Առաջին հակամարտություններում հաղթող են դարձել գերմանական ակումբները. "Բավարիա" 4-0 "Բարսելոնա" և "Բորուսիա" 4-1 "Ռեալ":
Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար "Ռեալին" և "Բարսելոնային" հարկավոր է, համապատասխանաբար, նվազագույնը 4 և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Թե ինչպիսին կլինի եզրափակիչը, պարզ կդառնա այսօր և վաղը, Մադրիդում և Բարսելոնայում կայանալիք հակամարտությունների ավարտից հետո: | |
|
Total comments: 0 | |