Ինչպես հայտնում են բրիտանական մամուլի միջոցները, դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներն ապրում է կրիմինալ կյանքով: Նախ անցած տարվա սեպտեմբերի 13-ին` ուշ կեսգիշերին, բրիտանացի ոստիկանները բերման են ենթարկել քնատ Նիկլասին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը մասնակցել էր խմբակային ծեծկռտուքի, որի արդյունքում վիրավորել էր մի քանի մարդու: Արձանագրություն կազմելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը ազատ էր արձակվել` խոստանալով այլևս նմանօրինակ վարքագիծ չդրսևորել:Իսկ ահա վերջերս դանիացին իր մեքենայով սլանալով Նյուքասլով դիտմամբ վնասել է մոտ 20 մեքենայի, որոնք սեփականատերը դիմել են ոստիկանություն: Թե ինչ կլինի "Սանդեռլենդի" ֆուտբոլիստի ապագան, մնում է միայն գուշակություններ անել...
|