Ռուսաստանյան "Ուֆա" ակումբի աստղային ֆուտբոլիստ Էմմանուել Ֆրիմպոնգը, ով ֆուտբոլային աշխարհին հայտնի է Լոնդոնի "Արսենալի" կազմում իր դրվագային ելույթներով, հայտարարել է, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հաստակ զբաղմունք կունենա: Ֆուտբոլիստը նշել է, որ եթե ֆուտբոլը չլիներ, ապա ինքը պոռնոաստղ կդառնար. «Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո գուցեև դրանով զբաղվեմ: Կարող եմ բացահայտ հայտարարել, որ երբ ավարտել ֆուտբոլային կարիերաս, կփորձեմ սեքսի դիմաց գումար վաստակել: Դա ուղղակի հրաշաի գործ է»:
Աֆրիկացի ֆուտբոլիստը հայտարարել է նաև, որ երազում է ամուսնանալ ռուս աղջկա հետ ու վերջինիցս երեխաներ ունենալ: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ֆուտբոլիստը ամուսնացած չէ, քանի որ գրեթե միշտ ինչ-որ կնոջ հետ է լինում հանրային վայրերում:
«Այս պահին ընկերուհի ունեմ, ով Գանայից է, իսկ ապագայում ամեն ինչ կարող է փոխվել»,- հայտարարել է սևամորթ ֆուտբոլիստը:
|