Home » 2012 » Մայիս » 3 » Ֆուտբոլը նաև գումարներ է սիրում
10:38
Ֆուտբոլը նաև գումարներ է սիրում
 Հայտնի Sporting Intelligence պորտալն օրերս հրապարակել է աշխարհի առաջատար սպորտային ակումբների` մարզիկներին հատկացվող աշխատավարձի վրա ծախսվող ընդհանուր ֆոնդը: Ըստ անցկացված ֆինանսական մանրազնին հետազոտության` ամենից շատ գումարներ ծախսում է իսպանական ֆուտբոլային ակումբ "Բարսելոնան", որը տարեկան 217 մլն դոլլար է վճարում իր խաղացողներին: Միջինացված տարբերակով` "Բարսելոնայի" յուրաքանչյուր խաղացող տարեկան 8.7 մլն դոլլար է աշխատում:
  Երկրորդ հորիզոնականում կրկին իսպանական ֆուտբոլային ակումբներից մեկն է` Մադրիդի "Ռեալը", որը մեկ տարվա ընթացքում ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարելու արդյունքում 194.9 մլն դոլլար է կորցնում: Միջին հաշվով "Ռեալի" յուրաքանչյուր խաղացող շաբաթական 150 հազար դոլլար է վաստակում:
  "Առաջատարների" եռյակը եզրափակել է անգլիական ֆուտբոլային ակումբ "Մանչեսթեր Սիթին", որն իր խաղացողներին տարեկան 185 մլն դոլլար է վճարում: Հարկ է նշել, որ անցած տարի "Մանչեսթեր Սիթին" միայն 10-րդ հորիզոնականում էր գտնվում, բայց շնորհիվ նոր գնումների` թիմը զգալիորեն առաջ է բարձրացել:
  Ամենամեծ աշխատավարձային ֆոնդ ունեցող ակումբների լավագույն 10-յակը ստացել է հետևյալ տեսքը.
1. "Բարսելոնա" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 8.6 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 217 մլն դոլլար:
2. "Ռեալ" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 7.8 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 194.9 մլն դոլլար:
3. "Մանչեսթեր Սիթի" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 7.4 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 185 մլն դոլլար:
4. "Չելսի" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 6.8 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 169.8 մլն դոլլար:
5. "Լոս Անջելես Լեյքեյրս" (բասկետբոլ) - Տարեկան միջինը 6.3 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 87.9 մլն դոլլար:
6. "Նյու-Յորք Յանկիս" (բեյսբոլ) - Տարեկան միջինը 6.2 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 198 մլն դոլլար:
7. "Միլան" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 6.1 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 152.6 մլն դոլլար:
8. "Բավարիա" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 5.9 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 170.2 մլն դոլլար:
9. "Ֆիլադելֆիա" (բեյսբոլ) - Տարեկան միջինը 5.8 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 174.5 մլն դոլլար:
10. "Ինտեր" (ֆուտբոլ) - Տարեկան միջինը 5.7 մլն դոլլար յուրաքանչյուր խաղացողին, ընդհանուր` 142.5 մլն դոլլար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 821 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0