Home » 2011 » Ապրիլ » 12 » Ֆրանկ Ռիբերի. "Ինձ համար կարևորը մյուս մրցաշրջանում "Չեմպիոնների լիգայում" հանդես գալն է"
22:34
Ֆրանկ Ռիբերի. "Ինձ համար կարևորը մյուս մրցաշրջանում "Չեմպիոնների լիգայում" հանդես գալն է"
 Գերմանական "Բավարիայի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մյունխենյան ակումբի այն միակ ֆուտբոլիստը եղավ, ով այսօր առավոտյան տեղի ունեցած մարզման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը:
Նշենք, որ հոլանդացի մասնագետը մինչև պաշտոնաթող լինելը վատ հարաբերությունների մեջ էր գտնվում ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց շարքին է պատկանում նաև Ռիբերին:
Գերմանական Bild պարբերականը մեջբերում է ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքերը. "Այժմ ինձ համար ամեն ինչ անցյալում է: Հուսով եմ, որ նույնը մտածում են նաև թիմակիցներս: Ինձ համար վան Գալը մեծ նշանակություն չուներ: Կարևորն այն է, որ մենք կարողանանք իրավունք ստանալ "Չեմպիոնների լիգայի" մյուս մրցաշրջանում հանդես գալու համար: Դրան հասնելու համար մենք պետք է նախ հաղթենք "Բայերին", որից հետո` մեր մնացած մրցակիցներին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0