Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ "Բավարիան" գտնվում է հիասքանչ մարզավիճակում և ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի. "Նման հզոր "Բավարիա" ես չեմ հիշում այն ժամանակից, ինչ խաղում եմ այս ակումբում: Եթե շարունակենք նման ոգով, ապա կարող ենք հաղթել բոլոր մրցաշարերում: Իսկ "Սիթիի" դեմ կայանալիք հանդիպումը լինելու է ամենադժվարինը մեկնարկած մրցաշրջանում",-ասել է Ռիբերին:
|