Home » 2012 » Օգոստոս » 12 » Գ. Հաջի. "Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի... Ես գիտեմ պատասխանը"
17:39
Գ. Հաջի. "Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի... Ես գիտեմ պատասխանը"
 Նախկինում բավական հայտնի ռումին ֆուտբոլիստ Գեորգի Հաջին` ռումինական ֆուտբոլի կենդանի լեգենգը, օրերս լրագրողներին հայտնել է, թե ով է իր կարծիքով էլ ավելի լավ ֆուտբոլիստ` Քրիշտիանու Ռոնալդո՞ւն Մադրիդի "Ռեալից", թե՞ Լեո Մեսսին "Բարսելոնայից": "Պորտուգալացին շատ լավ խաղացող է, բայց, ըստ իս, արգենտինացին ավելի հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Լեո Մեսսին ուղղակի ցնցող ֆուտբոլիստ է, բայց դա ոչ միայն այն պատճառով, որ նա իրեն հոյակապ է դրսևորում դաշտում, այլ հենց գերազանց մարզադաշտից դուրս: Նա բավական կիրթ անձնավորություն է, շատ ճիշտ է պահում իրեն դաշտից դուրս: Արգենտինացին իսկական օրինակ է երեխաների համար: Մեր ժամանակներում սա շատ կարևոր է",- ասել է ռումին ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0