Home » 2012 » Հունիս » 3 » Գագոն վերադառնում է "Ռեալ"
16:16
Գագոն վերադառնում է "Ռեալ"
 Թեև ֆուտբոլային աշխարհում սպասվում էր, որ հռոմեական "Ռոման" ամբողջությամբ կգնի Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոյի տրանսֆերը` "Արքայական ակումբին" վճարելով ուղիղ 7 մլն եվրո փոխհատուցում, սակայն նման բան, որքան էլ զարմանալի է, չեղավ: Արգենտինացի հենակետային կիսապաշտպանը, ով վերջին մրցաշրջանում ավելի քան 32 հանդիպում էր անցկացրել "Ջալլոռոսսիների" կազմում, ստիպված է վերադառնալ Մադրիդ, որտեղ նրան ոչ ոք չի սպասում: Ըստ իսպանական Marca հանդեսի` Գագոն կարող է հայտնվել անգլիական "Էվերթոնում", որը դեմ չէ նրա համար 10 մլն եվրո վճարել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 393 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0