07:41 Գալասը վաստակել է "Տոտենհեմի" ղեկավարության հարգանքը | |
![]() "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ
Հարի Ռեդնապն այս կապակցությամբ ասել է. Ակումբի կառավարման խորհրդի
նախագահ Դանիել Լևին լավ գիտի իր գործը: Իր ցուցադրած բարձր խաղամակարդակով Վիլյամը լիովին վաստակել է
նոր պայմանագիր կնքելու իրավունք: Ամռանը նա հնարավորություն ուներ մեկնելու արտասահման, ու այնտեղ
մեծ գումարներ աշխատելու համար պետք չէր շատ էներգիա ծախսել, սակայն տղան ընտրեց մեր ակումբը և հուսախաբ
չարեց մեզ: Գալասը հրաշալի կերպով մերվեց մեր թիմին և լրջորեն ամրապնդեց թիմի ամենաթույլ օղակը`
պաշտպանությունը": Հավելենք, որ Անգլիայի "Պրեմիեր լիգայի" ընթացիկ առաջնությունում Վիլյամ Գալասը "Տոտենհեմի" կազմում անց է կացրել 21 խաղ:
| |
|
Total comments: 0 | |