Home » 2011 » Մարտ » 8 » Գալիանի. "Կակայի աշխատավարձը շատ բարձր է "Միլանի" համար"
09:54
Գալիանի. "Կակայի աշխատավարձը շատ բարձր է "Միլանի" համար"
Իտալական Football Italia պարբերականին տված հարցազրույցում "Միլանի" փոխտնօրեն Ադրիանո Գալիանին խոսել է Մադրիդի "Ռեալի" բրազիլացի ֆուտբոլիստ Ռիկարդու Կակայի տեղափոխության վերաբերյալ Իտալիայում տարածված ասեկոսեների մասին, որոնք բրազիլացուն ետ են վերադարձնում "Սան Սիրո". "Մադրիդում Կական շատ բարձր աշխատավարձ է ստանում, որը "Միլանը" չի կարող նրան տրամադրել: Ինչպես նաև, Իսպանիայում հարկերն ավելի քիչ են, քան Իտալիայում: Իհարկե, ցավում եմ, որ նա Մադրիդում պրոբլեմներ ունի, ուստի, եթե ցանկանում է մեզ մոտ վերադառնալ, պետք է համաձայնվի ավելի ցածր աշխատավարձ ստանալու մտքի հետ: "Միլանն" իր թիմում  իրեն կարող է թույլ տալ միայն մեկ բարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստի, որը շվեդ հարձակվող Իբրահիմովիչն է: Այլ բան չեմ կարող ասել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0