Home » 2011 » Օգոստոս » 6 » Գալիանիին համոզված է՝ Կասսանոն մնում է թիմում
18:31
Գալիանիին համոզված է՝ Կասսանոն մնում է թիմում

 Ինչպես հայտնում է Football Italia ռադիոկայանը, իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին երեկ թիմի երկրպագուներին վստահեցրել է, որ Իտալիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Անտոնիո Կասսանոն ամռանը հաստատ չի լքելու "Միլանը": Իտալացի հարձակվողի` "Միլանից" հեռանալու մասին տարածված լուրերը հիմնված էին այն փաստի վրա, որ Կասսանոն իր հաստատուն տեղը չունի "Միլանի" հիմնական կազմում: "Կասսանոյին վաճառելու վերաբերյալ մենք որևէ առաջարկություն չենք ստացել: Ավելին, մենք ինքներս մտադիր չենք բաց թողնել նրան, հետևաբար վստահորեն կարող եմ ասել, որ նա մնում է մեզ հետ",-հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Ադրիանո Գալիանին:
Նշենք, որ թեև Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ակնարկել էր, որ չի պատրաստվում հավաքական հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղային բավարար պրակտիկա չունեն իրենց թիմերում, ամեն դեպքում, Իսպանիայի ազգային ընտրանու հետ կայանալիք ընկերական խաղին մասնակցելու համար ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թվում Կասսանոն "Միլանի" միակ ներկայացուցիչն է:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0