18:51 Գալլասը հեռանում է հավաքականից | |
Անգլիական "Տոտենհեմի" ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Գալլասն այսօր հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ինքը կհեռանա Ֆրանսիայի ազգային ընտրանուց, քանի որ արդեն որերորդ անգամ հրավեր չի ստանում ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Լորան Բլանից: "Կար ժամանակ, երբ ես անհամբեր սպասում էի հրավերի, սակայն դա չիրականացավ: Այժմ հասկանում եմ` Ֆրանսիայի ազգային ընտրանու մարզաշապիկն այլևս չեմ կրի: Միակ բանը, որ ուրախացնում է ինձ ֆուտբոլում, դա այն է, որ ես դեռ կարողանում եմ 90 րոպե անցկացնել խաղադաշտում",-ֆրանսիացի 32-ամյա Գալլասի խոսքերը մեջբերել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությունը:
| |
|
Total comments: 0 | |