09:14 Գալլիանին պատասխանել է Կասսանոյի մեղադրանքներին | |
"Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին դեռ երեկ կայացած "Միլան"-"Սամպդորիա" խաղից հետո պատասխանել է Անտոնիո Կասսանոյի` վերջերս իր հասցեին արված մեղադրանքներին, թե իբր ինքը "Միլանից" հեռացել է, քանի որ "այնտեղ մի մարդ կար, ով խոստանում էր, սակայն իր խոստումները երբեք չէր կատարում, թեև այդ մարդուց ոչինչ էլ չէր կարելի սպասել": Այս առիթով էլ բավականաչափ վրդովված Ադրիանո Գալլիանին ասել է. "Սա առաջին և, կարծում եմ, վերջին անգամն է լինելու, երբ ֆուտբոլիստն իմ հասցեին նման բաներ է ասում: Ես միայն մի բան կասեմ. երբ ես ինչ-որ բան եմ խոստանում, ապա անում եմ: Ինչու պետք է 2012թ.-ին երկարաձգել ինչ-որ մեկի պայմանագիրը, եթե դրա ավատին դեռևս 4 տարի կա: Ես բոլորից շատ լավ գիտեմ իմ գործը":
| |
|
Total comments: 0 | |