Home » 2012 » Մայիս » 6 » Գալլիանին վստահ է, որ Իբրան չի հեռանա դեպի Մադրիդ
08:46
Գալլիանին վստահ է, որ Իբրան չի հեռանա դեպի Մադրիդ
 Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հույս է հայտնել, որ թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչը չի հեռանա "Ռոսսոներիների" շարքից՝ տեղափոխվելով Մադրիդի "Ռեալ", որտեղ Ժոզե Մոուրինոյն արդեն սպասում է իր նախկին սանին։ "Զլատանն ասել է, որ ուզում է մնալ "Միլանում"։ Սա նրա տունն է, ես լավ հարաբերությունների մեջ եմ շվեդ հարձակվողի հետ և կարիք չկա նրանից հարցնելու, թե արդյոք պատրաստվում է լքել թիմը։ Եթե նման բան լիներ, նա ինձ անձամբ տեղյակ կպահեր",- ասել է "Միլանի" փոխնախագահը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0