Home » 2011 » Օգոստոս » 6 » Գանգրահեր Փոլը հեռացավ
20:55
Գանգրահեր Փոլը հեռացավ
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդ Փոլ Սքոուլզը երեկ տեղի ունեցած իր հրաժեշտի հանդիպումից (Խմբ. խաղը կայացել է ԱՄՆ-ում տեղի "Կոսմոսի" հետ, և "Յունայթեդը" հաղթել է 6-0 հաշվով, մեկ գոլի հեղինակ էլ դարձել է Փոլը) հետո շնորհակալություն է հայտնել "մանկունիական" ակումբին և թիմի բոլոր երկրպագուներին: Խաղացողի խոսքերը մեջբերում է "Կարմիր սատանաների" պաշտոնական կայքը. "Ամբողջ այս 16-17 տարվա ընթացքում երկրպագուներն ինձ շատ ջերմ են վերաբերվել: Կարծում եմ՝ նրանց բոլորի հիշողություններում կմնա իմ խաղը, իմ նվիրվածությունը թիմին: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել մեր հոյակապ մարզչին և ակումբի ողջ շտաբին, կարճ ասած յուրաքանչյուրին, ով աշխատում է թիմի հետ: Կուզենայի դիմել նաև ներկայիս խաղացողներին՝ նշելով, որ իրոք մեծ պատիվ է խաղալ կողք կողքի ցանկացած խաղացողի հետ այս ակումբում: Շնորհակալ եմ նաև Էրիկ Կանտոնային և նրա ակումբին, որ եկան ու մեծ սիրով մասնակցեցին այս հանդիպմանը: Այս խաղը, իմ գոլերը... ես լի եմ էմոցիաներով",-հուզված եզրափակել է Սքոուլզը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0