Բրազիլական "Սանթոսի" և Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Գանզոն խոստովանել է, որ կցանկանար մի օր դառնալ Մադրիդի "Ռեալի" խաղացող: Նա նաև իր վստահությունն է հայտնել, որ իր հայրենակից և թիմակից Նեյմարը շուտով կհայտնվի "Ռեալում": Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է երիտասարդ ու տաղանդավոր բրազիլացու խոսքերը. "Ինձ համար երազանքի պես մի բան է "Ռեալում" խաղալը: Այն իմ սիրելի ակումբն է: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա "Սանտյագո Բեռնաբեուն" շուտով կողջունի նրան: Նեյմարը գերազանց մարդ է ու իսկական պրոֆեսիոնալ: Նա իսկական աստղ է: "Ռեալի" երկրպագուները կսիրեն նրան: Նա արտակարգ ֆուտբոլիստ է, համար մեկն ամենուր: Նա իդեալականապես կհասկանա մադրիդցիներին":Գանզոն նշել է նաև, որ կցանկանար մինչ "Ռեալ" տեղափոխվելը սակայն հանես գալ եվրոպական միջին մակարդակի ակումբում, որպեսզի փորձ կուտակեր:
|