Home » 2011 » Օգոստոս » 14 » Գանզոն երազում է "Ռեալի" մասին
14:41
Գանզոն երազում է "Ռեալի" մասին
 Բրազիլական "Սանթոսի" և Բրազիլիայի ազգային ընտրանու 19-ամյա երիտասարդ կիսապաշտպան Գանզոն խոստովանել է A Bola պարբերականի հետ ունեցած զրույցում, որ կցանկանար մի օր դառնալ Մադրիդի "Ռեալի" խաղացող: Նա նաև իր վստահությունն է հայտնել, որ Նեյմարը նույնպես շուտով կհայտնվի "Ռեալում": Խաղացողի խոսքերը մեջբերում է պարբերականը. "Ինձ համար երազանքի պես մի բան է "Ռեալում" երբևէ խաղալը: Այն իմ սիրելի ակումբն է: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա "Սանտյագո Բեռնաբեուն" շատ շուտով կողջունի նրան ու կհպարտանա նրանով: Նեյմարը գերազանց մարդ  է ու իսկական պրոֆեսիոնալ: Նա իսկական աստղ է: "Ռեալի" երկրպագուները հաստատ կսիրեն նրան, նա արտակարգ ֆուտբոլիստ է, համար մեկը կլինի շատ շուտով: Նա իդեալականապես կհասկանա մադրիդցիներին",-ասել է Գանզոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0