Home » 2012 » Մարտ » 19 » Գարեթ Բերրի. "Հուսով եմ, շուտով կտեսնենք Տևեսին խաղադաշտում"
16:23
Գարեթ Բերրի. "Հուսով եմ, շուտով կտեսնենք Տևեսին խաղադաշտում"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հենակետային կիսապաշտպան Գարեթ Բերրին խոսել է արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի հնարավոր վերադարձի մասին, ով շատ շուտով կվերսկսի իր ելույթները "քաղաքայինների" կազմում. "Տևեսի հետ կապված պատմությունների մեծ մասը չէր համապատասխանում իրականությանը: Այո՛, մենք հիասթափված էինք Կառլիտոսի արարքից, սակայն նա արդեն ներողություն է խնդրել և ամեն ինչ այսօր կարգին է: Չի կարելի Տևեսի նման խաղացողին հեռացնել թիմից, անգամ եթե մեր կազմում կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են հզորագույն հարձակվողներ Ագուերոն, Բալոտելլին և Ջեկոն",- ասել է Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0