Home » 2011 » Օգոստոս » 21 » Գարեթ Բեյլ. "Դե Խեան ապացուցել է, որ ինքը առաջնակարգ դարպասապահ է"
16:53
Գարեթ Բեյլ. "Դե Խեան ապացուցել է, որ ինքը առաջնակարգ դարպասապահ է"
Որքան էլ հետաքրքիր տեսք ունի "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդացված կազմն այս մրցաշրջանում, մասնագետների մեծ մասի կարծիքով Դավիդ դե Խեան չի համապատասխանում "Յունայթեդի" խաղամակարդակին, և վերջիններս քննադատում են իսպանացի 20-ամյա տաղանդավոր դարպասապահին: Լոնդոնի "Տոտենհեմի" առաջատար ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը "Յունայթեդի" դեմ կայանալիք անչափ հետաքրքիր հանդիպումից առաջ խոսել է Դավիդ դե Խեայի մասին. "Եթե դարպասապահի կարիերայում լինում են բարդ ժամանակներ, ապա նա պետք է հաղթահարի դրանք: Նման պահերին դարպասապահները փայլում են ամենակարևոր հանդիպումների ժամանակ: Մենք պատրաստվում ենք ճակատամարտ տալ "Մանչեսթերին": Դե Խեայի համար հիմա դժվար է, սակայն նա ապացուցել է "Ատլետիկոյում", որ ինքը համաշխարհային մակարդակի դարպասապահ է",-ասել է Բեյլը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 3