Լոնդոնի "Տոտենհեմի" ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ կհաղթի "Բարսելոնան. "Եզրափակչում միմյանց դեմ են հանդիպելու ազգային ուժեղագույն առաջնությունների հաղթող թիմերը: "Բարսելոնան" ֆանտաստիկ թիմ է, և կարծում եմ, նրանք կհաղթեն: Փակ հանդիպման սպասելու կարիք չկա, քանի որ սա եզրափակիչ է, և հաղթելու համար պետք է գոլ խփել",-ասել է Գարեթ Բեյլը:
|