Home » 2011 » Օգոստոս » 19 » Գասպար. "Մոուրինյոն լավ տղա էր, բայց..."
21:35
Գասպար. "Մոուրինյոն լավ տղա էր, բայց..."
 Ինչպես հայտնել է իսպանական Marca հանրահայտ պարբերականին կատալոնական "Բարսելոնայի" նախկին տնօրեն Ժոան Գասպարը, ում օրոք Մոուրինյոն ընդգրկված էր "կապտանռնագույնների" մարզչական շտաբում, Մադրիդի "Ռեալի" ներկայիս գլխավոր մարզիչն անձի երկվությամբ է տառապում: "Այն, ինչ տեսանք մենք չորեքշաբթի օրը խաղից հետո, իրական Մոուրինյոն չէր: Իրականում նա շատ լավ տղա է, նորմալ անձնավորություն, բայց ես նրան տեսա այնպիսին, ինչպիսին չեմ տեսել երբեք: Իմ կարծիքով` նա պետք է ներողություն խնդրի թե երկրպագուներից, թե հանդիսատեսներից, թե ղեկավար պաշտոնյաներից: Նորմալ չէ, երբ մի մարզիչը հարձակվում է մյուսի վրա: Կուզենայի, որ ամեն բան ավարտվեր միայն ներողություններով, այլ բան երկու կողմերին էլ հարկավոր չէ",-ասել է Գասպարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 496 | Added by: Hartsat | Tags: տնօրեն, պարբերական, գլխավոր մարզիչ, Մոուրինյո, մարզչական շտաբ, Ժոան Գասպար, Բարսելոնա, marca, Ռեալ, կապտանռնագույն | Rating: 5.0/1
Total comments: 0