13:04 Գասպերինին դժգոհ է հեռանում | |
Իտալական "Ինտերի" արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին իտալական ԶԼՄ-ներին պատմել է, թե ինչու իրեն չհաջողվեց լավ արդյունքի հասնել միլանական թիմում. "Ես գիտեմ, որ ներկայիս ֆուտբոլում ամեն ինչ արդյունքն է որոշում, բայց ինձ հրավիրելիս, "Ինտերի" ղեկավարությունը լավ գիտեր, որ ես միշտ օգտագործում եմ 3-4-3 մարտավարությունը: Դա, իհարկե, չի նշանակում, որ ես միայն այդ դասավորությունը գիտեմ, պարզապես վստահ եմ, որ իմ թիմերը այդպես ավելի լավ կարող են գործել: Ես երեք անգամ դա բացատրել եմ ակումբի ղեկավարությանը, սակայն եթե "Ինտերը" չէր վստահում իմ խաղաոճին, ի՞նչ կարիք կար հրավիրելու ինձ: Այն բանից հետո, երբ թիմից հեռացավ Էտո'ոն, ես ղեկավարությանը խնդրեցի նոր երկու խաղացող գնել՝ Լավեսիին և Պալասիոյին: Եթե մենք բավականաչափ գումարներ չունեինք այդ ձեռքբերումների համար, մենք կարող էինք վաճառել Սնեյդերին, Մարիգային, Մունտարիին ու Պանդևին: Բայց դրա փոխարեն մենք գնեցինք Ֆորլանին: Ես նախատեսում էի նրան օգտագործել ձախից, որտեղ կարող է խաղալ նաև Սնեյդերը: Նրանցից մեկը ստիպված մնալու էր պահեստայինների նստարանին: Իմ իրական խնդիրը կիսապաշտպանությունն էր: Այնտեղ իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված, բայց այդ գիծն արդեն ծերանում էր",-Գասպերինիի խոսքերն է մեջբերել իտալական Football Italia ռադիոկայանը: | |
|
Total comments: 0 | |