23:25 Գատուզոն "Միլանի" համար կիսապաշտպան է ուզում | |
Իտալական "Միլանի" 33-ամյա հենակետային կիսապաշտպան Ջենարո Գատուզոն իտալացի լրագրողի հետ զրույցում ասել է, որ իր թիմը բարձրակարգ
կիսապաշտպան-խաղարկողի կարիք ունի: Այդ դերի համար նա նշել է երկու ֆուտբոլիստների՝
Ալբերտո Աքվիլանիի և Ռիկարդո Մոնտոլիվոյի թեկնածությունները, որոնց նկատմամբ, ըստ իտալական մամուլի
հրապարակումների, "Միլանն" արդեն հետաքրքրություն է ցուցաբերում: "Միլանին" պետք է ևս մեկ խաղարկող, ընդ որում այն պետք է լինի բարձրակարգ
կատարող, ով կկարողանա ուժեղացնել առանց այդ էլ մեր ուժեղ թիմը: Իմ
կարծիքով, այդ դերին համընկնում է թե Աքվիլանին և թե Մոնտոլիվոն, որոնց
մամուլն ակտիվորեն "Միլանի" հետ է կապում: Ես երկուսի հետ էլ միասին խաղացել եմ Իտալիայի ազգային
հավաքականում, դրա համար էլ լավ գիտեմ նրանց հնարավորությունները",-ասել է "մորուսավոր մաֆիոզը":
| |
|
Total comments: 0 | |