Home » 2012 » Մայիս » 13 » Գատուզոն Նոչերինոյին թույլ է տալիս
23:11
Գատուզոն Նոչերինոյին թույլ է տալիս
 Իտալական "Միլանի" հենակետային կիսապաշտպան Ջենառո Գատուզոն երեկ հայտարարել է, որ իր համարով մարզաշապիկը կարող է վերցնել թիմի խաղացողներից մեկը, քանի որ ինքն արդեն հեռանում է "Ռոսսոներիների" շարքերից: "Թիմի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել` մշտապես պահելով Բարեզիի և Մալդինիի համարները, սակայն մենք մեր համարները թողնում ենք մնացող սերնդին: Թող Նոչերինոն վերցնի իմ համարը, քանի որ ինքն էլ ինձ նման հարավցի է: Շուրջ 13 տարի ես "Միլանում" միայն ուրախություն եմ տեսել, սակայն քիչ չէին նաև ցավալի պահերը: Ամեն ինչ կմնա իմ սրտում մինչև կյանքիս վերջը",- ասել է "մորուքավոր" ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0