19:08 Գատուզոն տեղափոխվել է հիվանդանոց | |
Հեղինակավոր Terrikon.com սպորտային կայքը տեղեկացնում է, որ իտալական "Միլանի" հենակետային կիսապաշտպան Ջենարո Գատուզոն հռոմեական "Լացիոյի" հետ կայացած հանդիպման 20-րդ րոպեին իր թիմակից Ալեսանդրո Նեստայի հետ բախվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց. այս հանդիպումը 2011/12թթ. մրցաշրջանի "Ա Սերիայի" առաջին մրցավեճն էր: Այս դրվագում Գատուզոն սայթաքել է և բախվել Նեստայի հետ: Նրան փոխարինել է Մարկ վան Բոմելը: Խաղից հետո աչքերի հետ խնդիրների պատճառով ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել են Միլանի լավագույն հիվանդանոցներից մեկը: Ինչպես հետո պարզ է դարձել, Գատուզոն արդեն մի քանի օր է տեսողության հետ խնդիրներ ուներ, իսկ Նեստայի հետ ընդհարումից հետո այն կտրուկ վատացել է: Առայժմ պարզ չէ, կկարողանա՞ արդյոք Գատուզոն մասնակցել "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք մրցավեճին, որը տեղի կունենա Կատալունիայի հեղինակավոր "Նոու Կամպ" մարզադաշտում:
| |
|
Total comments: 0 | |