Իտալացի "արյունարբու" 34-ամյա կիսապաշտպան Ջեննարո Գատտուզոն, ով արդեն իսկ վաղուց հայտարարել է "Միլանից" հեռանալու մասին, ամենայն հավանականությամբ կտեղափոխվի շվեյցարական "Սիոն", որի սպորտային տնօրեն Մարկո Դեջեննարոն արդեն կանխավ պայմանավորվել է ֆուտբոլիստի գործակալի հետ: Նշվում է, որ երկկողմանի համաձայնագրի կնքումը տեղի կունենա այսօր Շվեյցարիայում:
|