Home » 2012 » Օգոստոս » 1 » Գատտուզոյին զարմացնում էր "Միլանի" խաղացողների սանձարձակությունը
16:33
Գատտուզոյին զարմացնում էր "Միլանի" խաղացողների սանձարձակությունը
 Շվեյացարական "Սիոնի" նորաթուխ հենակետային կիսապաշտպան Ջեննարո Գատտուզոն օրերս պատմել է լրագրողներին, թե ինչու ինքը որոշեց արագ լքել "Միլանը", այլ ոչ թե երկարաձգել ավարտին մոտեցող պայմանագիրը: Իտալացի փորձառու ֆուտբոլիստը խոսել է նաև, թե ինչպես է փոխվել "Միլանում" երկար տարիներ տիրող դրական մթնոլորտը: "Վերջին ամիսներին ես արդեն թիմում ինձ լավ չէի զգում: Ես երկար ժամանակ բացակայում էի վնասվածքի պատճառով, և երբ վերադարձա, ամեն բան նորովի էր այդ թիմում: Վերջին 2-3 ամիսներին ես այնպիսի բաներ էի տեսնում, որոնք ինձ համար իսկական անակնկալ էին: Ես 13 տարիներ եմ անցկացրել այդ չքնաղ թիմում, սակայն երբեք նման վերաբերմունք չէի տեսել: Մենք ժամանակին ավելի վաղ էինք գալիս թիմի պարապմունքին, որպեսզի մի քիչ էլ ինքնուրույն մարզվենք, ինչ-որ հանգստացնող բուժումներ անցնենք: Իսկ այժմ էլ խաղացողները ժամանում էին թիմային մարզումից ընդամենը 5-10 րոպե առաջ, ավելին` նրանք կարող էին 15 րոպե էլ ուշանալ թիմային ճաշից: Սա իսկական անարգանք էր մեր կողմից վաղուց ընդունված կանոններին",- ասել է իտալացի "գլադիատորը", ով նշել է, որ նեղացել է թիմից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0