Home » 2011 » Հուլիս » 4 » Գայել Կլիշին տեղափոխվում է "Մանչեսթեր Սիթի"
22:23
Գայել Կլիշին տեղափոխվում է "Մանչեսթեր Սիթի"
 "Քաղաքաբնակների" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի 25-ամյա պաշտպան Գայել Կլիշին ֆուտբոլային իր հետագա կարիերան կշարունակի "Մանչեսթեր Սիթիում": Կլիշին հաջողությամբ անցել է բժշկական հետազոտությունը և շուտով իր ստորագրությունը կդնի չորսամյա պայմանագրի տակ: Խաղացողի տրանսֆերը կազմել է 7 մլն եվրո: Եվ սա "Արսենալի" համար դեռևս ամենամեծ կորուստը չէ. եթե Կլիշիին կարելի է փոխարինել, ասենք, Գիբսով, ապա Սամիր Նասրիին և Սեսկ Ֆաբրեգասին փոխարինելն ամենահեշտ խնդիրներից չէ` անգամ մըսյե Վենգերի համար: Եվ անգամ սա դեռ ամենը չէ, քանի որ սկսվել են լուրեր պտտվել Ռոբին վան Պերսիի հեռանալու մասին: Շատերն են քննադատում, որ Արսեն Վենգերը չի կարողանում տիտղոսներ նվաճել, և որ նրա երիտասարդ թիմը մեծ խնդիրներ լուծելու ի վիճակի չէ: Իսկ ինչ կարող է անել Վենգերը, եթե Սամիր Նասրիի նման ֆանտաստիկ ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է 90 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ "զինագործների" սեփականատերերը գերադասում են վաճառել Նասրիին և վաստակել 20 մլն եվրո այդ գործարքից: Իսկ Ֆաբրեգասի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Անձամբ մեր կարծիքով Սեսկը մեծ սխալ կգործի՝ տեղափոխվելով Կատալոնիա: Ունենալով ֆուտբոլային շատ համեստ գիտելիքներ` համարձակվում ենք ասել, որ Սեսկ Ֆաբրեգասը Չավիի կամ Ինյեստայի փոխարեն չի խաղալու, ինչը գաղտնիք չէ շատերիս համար: Այդ դեպքում Սեսկը կխաղա Սերխիո Բուսկետսի դիրքում, ինչը այնքան էլ չի համապատասխանում Սեսկի խաղային որակներին: Մնում է միայն ենթադրել, որ Ֆաբրեգասին "Բարսելոնայում" սպասվում է Իսպանիայի ազգային հավաքականի ճակատագիրը, որտեղ Սեսկը մեկնարկային ֆուտբոլիստ չի համարվում և ոչ մի դեպքում, քանի որ "անիծված" Բուսկետսը, Չավին և Ինյեստան խաղում են հենց նույն հավաքականում: Քննադատության իսկական հեղեղ է թափվում Արսեն Վենգերի վրա, և չենք զարմանա, եթե մոտակա ժամանակներս անգլիական ԶԼՄ-ները սկսեն "Արսենալ" ուղարկել այս կամ այն մարզչին: "Արսենալի" երկրպագուները պետք է հասկանան, որ նման "հեռացող" ֆուտբոլիստների հետ լուրջ ծրագրեր չպետք է կապել, եթե ցանկանում են հեռանալ այս ֆուտբոլիստները, ապա Արսեն Վենգերը միևնույն է կգտնի Թյերի Անրիներին և Պատրիկ Վիեյրաներին, և ֆուտբոլային ակումբ "Արսենալը", համոզված ենք, կշարունակի մնալ բոլորիս համար որպես հեքիաթային մի թիմ, որտեղ խաղում են ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0