14:18 Գեղեցիկ ֆուտբոլային հնարքներ. ՄԱՍ 1 | |
![]() Ահա 1-ին հնարքը: Անվանումը՝ «Էլաստիկո»: Հեղինակը՝ Ռոբերտո Ռիվելինո: Առաջին կիրառումը՝ 1975թ.: «Ֆլումինենսեի» և «Վասկու դա Գամայի» միջև խաղի ժամանակ Ռիվելինոն «Էլաստիկոյի» օգնությամբ տուգանայինի մատույցներում անգործության մատնեց պաշտպանին, ինչից հետո էլ անցավ պաշտպանության ևս երկու խաղացողի և հարվածեց աջ ոտքով, որը բրազիլացու մոտ բացառապես քայլելու համար էր: Նկարագրությունը: Չնայած իր շատ վաղ ծագմանն այս հնարքը հանրահայտ դառնալու համար պարտական է մեկ այլ հայտնի հարավամերիկացու. բրազիլացի մեգաաստղ Ռոնալդինյոն ակտիվորեն կիրառում էր այս գեղեցիկ հնարք-խաբքը դեռևս «ՊՍԺ»-ում խաղալիս, իսկ ահա «Բարսելոնայում» այն արդեն ներկայացվեց ողջ աշխարհին: Կեղծ շարժման էությունն է ցույց տալ պաշտպանին սեփական մտադրությունը՝ մի կողմ շարժվելու, բայց դե արդյունքում շարժվել հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ մարմինը թեքել դեպի աջ և ներբանի արտաքին կողմով էլ գնդակը հրել նույն ուղղությամբ, այնուհետև կայծակնորեն ձախից տեղափոխել ճնշման կենտրոնը, գնդակն էլ տեղափոխել ներբանի ներքին կողմը և շրջանցել «վհատված» մրցակցին՝ անհուսալի վիճակում նրան թողնելով: Ահա այն, սովորե՛ք: Ովքեր են կիրառել ռուսական «Պրեմիեր լիգայում»: Էյդեն ՄաքԳիդի, Ալեքսանդր Սեմեդով, Շամիլ Լախյալով:
| |
|
Total comments: 0 | |