17:26 Գեղեցիկ ֆուտբոլային հնարքներ. ՄԱՍ 2 | |
![]() Ահա 2-րդ հնարքը: Անվանումը` «Ռաբոնա»: Հեղինակը` Ջովաննի Ռոկոտելլի: Առաջին կիրառումը` 1978 թ.: Հանդիպել էին իտալական «Ասկոլին» և «Մոդենան»: Ռոկոտելլին աջ թևից հարվածեց ձախ ոտքով` օգտագործելով արգենտինական տանգոյի «Ռաբոնա» էլեմենտը: Նկարագրությունը: «Ռաբոնան» դժվար է անվանել ֆուտբոլային խաբք, քանի որ այս գործողությունը չի ենթադրում ինչ-որ կերպ մրցակցին օգտագործել, չնայած որ համարվում է խաբող շարժում: Այս հնարքի օգնությամբ կարելի է պաշտպանի համար չհաշվարկված փոխանցում կատարել մի թևից: Ժամանակին այս հնարքը շատ լավ կիրառել են Դիեգո Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, այժմ էլ այն փառաբանում են Զլատան Իբրաիմովիչը և Քրիշտիանո Ռոնալդուն: «Ռաբոնայի» գաղափարը հետևյալն է: Գտնվելով, ասենք, աջ թևում, հարկավոր է աջ հենված ոտքից անցնել ազատ ձախ ոտքի կողքը և կատարել փոխանցում: Այս քայլը հարկավոր է կատարել բացառապես արագության հաշվին և ցանկալի է զուգահեռաբար կատարել գործողությունների համակարգում: Ովքեր են կիրառել ռուսական «Պրեմիեր լիգայում»: Ռոդոլֆո, Կարադենիզ, Էկտոր Բրակամոնտե:
| |
|
Total comments: 0 | |