Պերուի ազգային հավաքականի հարձակվող Խոսե Պաուլո Գերերոն ճանաչվել է "Ամերիկայի
գավաթի" լավագույն ռմբարկու. 27-ամյա ֆուտբոլիստը
5 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում Ուրուգվայի ազգային ընտրանու խաղացող Լուիս Սուարեսն է: Պարագվայի
հետ եզրափակիչ հանդիպմանը նա բացեց խաղի հաշիվը՝ մրցաշարում իր խփած գոլերի
քանակը հասցնելով 4-ի: Հիշեցնենք, որ Սերխիո Մարկարյանի սաները երրորդ տեղի խաղի համար ջախջախեցին Վենեսուելայի հավաքականին 4-1 հաշվով, իսկ Գերերոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
|