Home » 2012 » Մայիս » 10 » Գերմանիայի ընտրանու մարզչական շտաբում փոփոխություններ չեն լինի
21:42
Գերմանիայի ընտրանու մարզչական շտաբում փոփոխություններ չեն լինի
 Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը վերջերս երկարաձգել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործող պայմանագրի ժամկետը և անկախ "ԵՎՐՈ 2012"-ի ընթացքում ցուցադրած արդյունքից` գերմանացի մասնագետը թիմը կգլխավորի նաև 2014թ.-ի Աշխարհի առաջնության ժամանակ: Բացի գլխավոր մարզչից` ֆեդերացիայի հետ իր պայմանագիրն է երկարաձգել նաև գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը: "Մենք վստահում ենք այդ անձանց և կվստահենք նաև "ԵՎՐՈ 2012"-ի ավատից հետո` անկախ թե ինչ արդյունքներ կգրանցվեն",- ասել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Վոլֆգանգ Նիրսբախը Sport Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
     Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանին "ԵՎՐՈ 2012" մրցաշարի եզրափակիչ փուլի խմբային փուլում մրցելու է Դանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի ընտրանիների հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0