Հեղինակավոր բրիտանական Sky Sports պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Դարոն Գիբսոնը հնարավոր է տեղափոխվի մերսիսայդյան "Էվերթոն": Վերջինիս ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները մանչեսթերյան ակումբի հետ: Հաղորդվում է, որ Իռլանդիայի ազգային հավաքականի խաղացողը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել պահեստային խաղացող լինելու հետ, իսկ ահա "Էվերտոնը" կիսապաշտպանի կարիք ունի:
|