Home » 2011 » Հոկտեմբեր » 11 » Գիվեն. "Հայաստանում գերաստղեր չկան"
21:23
Գիվեն. "Հայաստանում գերաստղեր չկան"
ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստանն խաղից առաջ, իռլանդացիների ավագի թևկապը Ռոբբի Քինի փոխարեն կարող է կրել փորձառու դարպասապահ Շեյ Գիվենը, ով հանդես է գալիս անգլիական "Ասթոն Վիլլայում": "Նախորդ խաղերն իրենցից այսքան մեծ կարևորություն չէին ներկայացնում: Մեզ համար կարևորը գոլ բաց չթողնելն է, քանի որ ոչ-ոքին հնարավորություն կտա, մեզ մասնակցելու անցումային խաղերի (Խմբ. փլեյ-օֆֆ փուլ): Մենք կհայտնվենք փլեյ-օֆֆում, եթե կարողանանք մեր դարպասն անառիկ պահել: Չեմ կարծում, թե մրցակցի կազմում կան գերաստղեր, սակայն նրանք բոլորն էլ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են: Վերջին երեք հանդիպումներն հայերը 11 գոլի են խփել, ինչը շատ բանի մասին է խոսում",-փորձառու 35-ամյա դարպասապահի խոսքերը մեջբերել է Sky Sports լրատվամիջոցը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 720 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0