Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, Իռլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Շեյ Գիվենը պայմանագիր է կնքել բիրմինհեմյան "Ասթոն Վիլայի" հետ: Ըստ բրիտանական The Telegraph պարբերականի՝ "Մանչեսթեր Սիթիի" 35-ամյա արդեն
նախկին դարպասապահը համաձայնվել է աշխատավարձի կտրուկ նվազման` իր ակումբը
փոխելու հնարավորություն ունենալու դիմաց: Այսպիսով՝ իր նոր ակումբում Գիվենն այսուհետ շաբաթական վաստակելու է ոչ թե 80 հազար, այլ 55 հազար ֆունտ ստեռլինգ: Հավելենք, որ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմել է 3.5 մլն ֆունտ ստեռլինգ:
|