Home » 2011 » Օգոստոս » 18 » Գլեյզերները պատրաստվում են վաճառել "Մանչեսթեր Յունայթեդի" բաժնետոմսերի մի մասը
22:47
Գլեյզերները պատրաստվում են վաճառել "Մանչեսթեր Յունայթեդի" բաժնետոմսերի մի մասը

Աշխարհի ամենաթանկ ակումբի սեփականատերեր ամերիկայան Գլեյզերների ընտանիքը փորձում է մոտ ժամանակներս մեծ գումարներ աշխատել: Այդ գումարը մոտավորապես կարող է կազմել 400-600 մլն ֆունտ ստեռլինգ: Հենց այսքան գումար է ցանկանում ստանալ Գլեյզերների` բրիտանացիների կողմից չսիրված ընտանիքը "Մանչեսթեր Յունայթեդի" բաժնետոմսերի 25-30%-ի վաճառքից: Երևի բոլորիդ մոտ հարց կառաջանա, թե այս գործարքն ինչ օգուտ կտա անգլիական գրանդին և նրա սեփականատերերին: Առաջին հերթին ստացված գումարով կարող է մարվել կուտակված 515 մլն ֆունտ արտաքին պարտքի մի մասը, իսկ մյուս կողմից բաժնետոմսերի գնորդը կստանա ակումբը ղեկավարելու որոշակի իրավունքներ: Գլեյզերների ընտանիքը բաժնետոմսերը մտադիր է վաճառել Սինգապուրում, որի դեպքում ակումբն էլ ավելի մեծ ազդեցություն կունենա ասիական շուկայում: Պարզապես նշենք, որ "Մանչեսթեր Յունայթեդի"` ողջ աշխարհում ունեցած 333 մլն երկրպագուներից միայն 192 մլն-ը բնակվում են Ասիա մայրցամաքում: Բացի դրանից, բաժնետոմսերի վաճառքը թույլ կտա մեծացնել ակումբի իրական արժեքը, որը մոտ ժամանակներս կարող է հասնել շուրջ 1.7 մլրդ ֆունտի:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 350 | Added by: Hayk | Tags: իրավունք, գումար, Ասիա, բաժնետոմս, Գլեյզերներ, արտաքին պարտք, Մանչեսթեր Յունայթեդ, Սինգապուր | Rating: 5.0/2
Total comments: 0