Home » 2012 » Օգոստոս » 13 » Գո՞ւցե "Արսենալն" ու "Միլանը" փոխանակվեն ֆուտբոլիստներով
18:18
Գո՞ւցե "Արսենալն" ու "Միլանը" փոխանակվեն ֆուտբոլիստներով
 Իտալական "Միլանը" այդպես էլ չի կարողանում լուծել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և պաշտպան Տիագո Սիլվայի վաճառքից հետո թիմում ստեղծված խառը իրավիճակը: "Ռոսսոներիների" ղեկավարությունը թիմի համար հերթական տարբերակն է մտածում: Ըստ իտալական լրատվամիջոցների` "Միլանը" պատրաստ է թիմի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին էլ անգամ օգտագործել, որպեսզի հնարավոր լինի մի փոքր ավելի էժան գնով ձեռք բերել Լոնդոնի "Արսենալի" դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտների տրանսֆերը: Դանիայի ազգային ընտրանու 24-ամյա տաղանդավոր հարձակվողը պատրաստ է խաղալ Իտալիայում, քանի որ "զինագործների" կազմում այլևս ապագա չունի և տրանսֆերի է հանված: Իր հերթին "Միլանը" մտադիր է ազատվել տարեկան մոտ 4.5 մլն եվրո աշխատավարձ ստացող ֆրանսիացի 30-ամյա ամուր պաշտպանի ծառայություններից, քանի որ անգամ Ֆրանսիայի ազգային ընտրանու խաղացողը չի մտնում թիմի գլխավոր մարզչի ծրագրերի մեջ, քանի որ արդեն պատկառելի տարիք ունի ու դանդաղաշարժ է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0