Home » 2011 » Հուլիս » 10 » Գոհարյանը մեկնում է Ռուսաստան
07:45
Գոհարյանը մեկնում է Ռուսաստան
 Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, Երևանի "Փյունիկի" և Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել ռուսական Մոսկվայի "Լոկոմոտիվ-2" թիմի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ 2008թ.-ին Մոսկվայի "Լոկոմոտիվի" կազմում Գոհարյանը դարձել էր Ռուսաստանի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու` խփելով 22 գնդակ:
2009-2010թթ. մրցաշրջանում էլ հանդես գալով բելառուսական "ԲԱՏԷ"-ի կազմում` Հովհաննեսը դարձել է Բելառուսի ազգային առաջնության չեմպիոն, ինչպես նաև այդ երկրի գավաթակիր և Սուպերգավաթակիր:
Երևանի "Փյունիկի" կազմում Գոհարյանը 2010թ.-ին դարձել է Հայաստանի չեմպիոն և Սուպերգավաթակիր:
2011թ.-ին Հովհաննես Գոհարյանը ելույթ էր ունենում Դիլիջանի "Իմպուլսի" կազմում` անցկացնելով 9 խաղ և դառնալով 4 գոլի հեղինակ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 497 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0