Home » 2011 » Ապրիլ » 15 » Գոմես. "Գոլն իմ խղճի վրա է"
09:52
Գոմես. "Գոլն իմ խղճի վրա է"
Անգլիական "Տոտենհեմի" բրազիլացի դարպասապահ Էուրելյո Գոմեսը խոստովանել է, որ "Չեմպիոնների լիգայի"` Մադրիդի "Ռեալի" հետ հանդիպման ժամանակ Քրիշտիանո Ռոնալդուի խփած գոլը կարելի է իր մեղավորության արդյունքը համարել. "Մեր թիմը լարված հանդիպում անցկացրեց: Խոստովանում եմ, որ Ռոնալդուի խփած գոլն իմ խղճի վրա է: Սակայն այժմ մենք պետք է կենտրոնանանք Անգլիայի ազգային առաջնության հանդիպումների վրա: Դեռ կարող ենք նվաճել "Չեմպիոնների լիգայի" հաջորդ խաղարկությունում հանդես գալու իրավունքը: Իսկ այս դրվագը ևս մի փոքրիկ գիծ քաշեց իմ կարիերայի վրա: Ոչինչ, ամեն ինչ դեռ առջևում է, կպայքարենք հաջորդ անգամ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2