Home » 2012 » Մարտ » 12 » Գոմեսի ձախ սրունքի շրջակայքում անցք է հայտնաբերվել
16:30
Գոմեսի ձախ սրունքի շրջակայքում անցք է հայտնաբերվել
 Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Մարիո Գոմեսը, ով "Բունդեսլիգայի" հերթական տուրի շրջանակներում "Հոֆենհայմի" հետ կայացած խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, անչափ տարօրինակ վնասվածք է ստացել: Ըստ հեղինակավոր Bild պարբերականի ունեցած տեղեկությունների` գոլահար Գոմեսի ձախ սրունքի հատվածում անցք է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռևս վերջնական բուժզննում չի անցել, ուստի պարզ չի ինչպես վնասվածքի բարդության աստիճանը, այնպես էլ վնասվածքից լիովին ապաքինվելու համար պահանջվելիք ժամանակները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0