18:09 Գոմեսը դեռ խոսում է | |
Մյունխենի "Բավարիայի" գերմանացի գոլահար Մարիո Գոմեսը "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում երեկ շվեյցարական "Բազելի" նկատմամբ տոնած ստորացուցիչ հաշվով հաղթանակից հետո դեռ էլի խոսում է (Խմբ. Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 7-0 հաշվով` հօգուտ "Բավարիայի", իսկ Մարիոն էլ, դառնալով պոկերի հեղինակ, համարյա կրկնում էր Լիոնել Մեսսիի կողմից գրանցած պենտատրիկը): Գերմանական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է "գերմանական մեքենայի" խոսքերը. "Հոֆենհայմի" հետ կայացած հանդիպումը մեզ վստահություն հաղորդեց: Հենց այդ վստահության շնորհիվ էլ մենք հանդիպման առաջին իսկ րոպեներից առաջ մղվեցինք և անընդհատ փորձում էինք գրավել մրցակցի դարպասը: "Բազելին" հաղթեցինք փայլուն կերպով` ստորացնելով ֆուտբոլում գործող բոլոր օրենքներով: Պետք է շարունակենք նույն ոգով մոտենալ ամեն մի խաղին":
| |
|
Total comments: 0 | |