Հարգելի այցելուներ, այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշը, ըստ որի՝ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր հորիզոնականը՝ մնալով միևնույն 70-րդ տեղում: Կարող ենք ասել, որ գոնե լավ է՝ չենք նահանջել: Ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակին, ապա այնտեղ մի քանի փոփոխություններ են նկատվում:Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարկանիշային աղյուակի լավագույն տասնյակը.
ՖԻՖԱ-ի վարկանիշը 2011թ.-ի հուլիսի 27-ի դրությամբ 1 (1). Իսպանիա 1588 2 (2). Հոլանդիա 1542 3 (3). Գերմանիա 1305 4 (5). Բրազիլիա 1202 5 (18). Ուրուգվայ 1156 6 (4). Անգլիա 1146 7 (7). Պորտուգալիա 1076 8 (6). Իտալիա 1059 9 (8). Խորվաթիա 1033 10 (10). Արգենտինա 1013
Հավելենք, որ փակագծերում նշված թվերը ցույց են տալիս, թե որ հորիզոնականում են գտնվել տվյալ երկրները նախորդ աղյուսակում:
|