Home » 2011 » Հուլիս » 12 » Գործակալ. "Բաստոսի մասին նորությունների սպասեք շաբաթվա վերջում"
19:41
Գործակալ. "Բաստոսի մասին նորությունների սպասեք շաբաթվա վերջում"
 Ֆրանսիական "Լիոնի" բրազիլացի ձախ պաշտպան Միշել Բաստոսի գործակալը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր հաճախորդի տրանսֆերային նորությունների մասին կարող են հավաստի տեղեկություններ ստանալ  շաբաթվա վերջում: Գործակալը նաև նշել է, որ իր հաճախորդի ծառայություններով են հետաքրքրված մի շարք գրանդ ակումբներ, որոնց թվին են պատկանում Թուրինի "Յուվենթուսը", կատալոնական "Բարսելոնան", Միլանի "Ինտերը", անգլիական "Չելսին", "Լիվերպուլը" և "Տոտենհեմը": Բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականը մեջբերում է բրազիլացու գործակալի խոսքերը. "Այս բոլորը հեղինակավոր ակումբներ են: Նրանցից երկուսն արդեն կապվել են ինձ հետ և փորձել են իմանալ, թե հատկապես որ ակումբն է ցանկանում տեղափոխվել Բաստոսը: Համենայն դեպս այս բոլորը փոքրիկ բանակցություններ են: Եվս մեկ անգամ նշեմ, որ բոլոր նորությունները կարող եք իմանալ շաբաթվա վերջում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hayk | Tags: կատալոնական Բարսելոնա, Միլանի Ինտեր, Լիոն, Լիվերպուլ, Sky Sports պարբերական, Միշել Բաստոս, Չելսի, Թուրինի Յուվենթուս, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0