23:03 Գվարդիոլան քննադատում է Մոուրինյոյին, բայց... | |
![]() Բայց լրագրողները սկսել են սադրել Պեպ Գվարդիոլային, վերջինս էլ չդիմացավ. "Մադրիդցիների գլխավոր մարզիչն ամեն անգամ չափն անցնում է, ես ուղղակի դրանից եմ դժգոհ։ Նա անդադար խոսում է, բայց երբեք չի պատժվում, քանի որ իրեն կարծես թե ամենակարող ու ճշմարտախոս է երևակայել։ Վերջերս էլ Ժոզե Մոուրինյոն հայատարարել է, թե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դրամաշորթությամբ է զբաղվում։ Սա ուղղակի վիրավորանք է ու զրպարտություն։ Սա արդեն կոպտություն է պորտուգալացու կողմից, ինչին չարձագանքել չեմ կարող։ Երբեք չեմ փորձել լեզվակռվի բռնվել Ժոզե Մոուրինյոյի հետ, քանի որ միայն իմ թիմի խաղի մասին եմ մտածում, ուղղակի նա արդեն չափն անցել է։ Երկուսս էլ ուզում ենք հաղթել, բայց իմ մեթոդներն այլ են",- ասել է իսպանացի մասնագետը։
| |
|
Total comments: 0 | |