Home » 2011 » Ապրիլ » 19 » Գուս Հիդդինգը գլխավոր թեկնածուն է
21:41
Գուս Հիդդինգը գլխավոր թեկնածուն է
 Ըստ անգլիական բուքմեյքերական գործակալությունների` Լոնդոնի "Չելսիի" նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն հոլանդացի մարզիչ Գուս Հիդդինգն է, ում` ակումբը գլխավորելու հավանականությունը գնահատվում է 3.3 գործակիցով:
   Օրերս հայտարարվեց, որ Հիդդինգը հրաժարվել է գլխավորել "Չելսին" հաջորդ մրցաշրջանում: Սակայն հոլանդացի մասնագետի ոչ այնքան հաջող աշխատանքը Թուրքիայի ազգային ընտրանու հետ, առիթ է դարձել անգլիացի մասնագետների համար` տեսնելու հանրաճանաչ մասնագետին Լոնդոնում:
   Այլ թեկնածուների թվում նշվում են` ըստ հերթականության, Ժոզե Մոուրինյոն, Պեպ Գվարդիոլան, Դիդյե Դեշամը, Մարտին Օ'Նիլը, Հարի Ռեդնապը և Մարկո վան Բաստենը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0