19:45 Գուտի. "Եզրափակիչը չպետք է կայանա "Սանտիագո Բեռնաբեուում" | |
Մադրիդի "Ռեալի" նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին, տեղեկանալով, որ ինչպես կատալոնական "Բարսելոնան", այնպես էլ Բիլբաոյի "Ատլետիկը" ցանկանում են, որպեսզի Իսպանիայի գավաթի եզրափակիչը կայանա հենց Մադրիդի "Ռեալի" "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում, հանդես է եկել հայտարարությամբ. "Գավաթի եզրափակիչը չպետք է կայանա "Սանտիագո Բեռնաբեուում": Դա մեր մարզադաշտն է: Ինչու՞ մենք պետք է փոխզիջման գնանք "Բարսելոնային", ով ցանկանում է մեր դաշտում չեմպիոն հռչակվել` դրանով իսկ ևս մեկ անգամ նվաստացնելով թիմի բոլոր երկրպագուներին: Տարիներ առաջ "Սարագոսայի" հետ կայացած եզրափակիչը մենք չանցկացրինք "Նոու Կամպում", ինչու՞ են հիմա նրանք ցանկանում այս եզրափակիչը Մադրիդում անցկացնել":
| |
|
Total comments: 0 | |