Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստ Գուտին պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին: Իսպանացի հանրաճանաչ ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես էր գալիս թուրքական "Բեշիքթաշում", սակայն ֆուտբոլիստի և թիմի միջև պայմանագիրը խզվել էր վերջին շրջանում թուրքական ֆուտբոլային համակարգում առաջացած սկանդալից հետո: Գուտին հայտարարել է, որ չի զղջում եղածի համար և պլանավորում է վայելել կյանքը ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: