Ֆուտբոլասերներից շատերն արդեն գիտեն, որ Մադրիդի "Ռեալի" ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին օրերս հայտարարել էր ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Դեռ երեկ արդեն Գուտին ցանկություն է հայտնել մարզելու "Արքայական ակումբի" պատանեկան թիմերից մեկը: "Չեմ պատրաստվում լիովին հեռանալ ֆուտբոլից: Դեռ ցանկանում եմ վերադառնալ Մադրիդի "Ռեալ" և մարզել պատանեկան թիմերից մեկը: Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո լավ փորձ եմ ձեռք բերել, ինչը ուզում եմ փոխանցել նաև պատանիներին",- ասել է իսպանացի խաղացողը:
|