Բրիտանական The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Տոտենհեմը" սկսել է իր առաջատար
կիսապաշտպան Լուկա Մոդրիչին փոխարինող գտնել, եթե "խթանները" չկարողանան ակումբում պահել երիտասարդ խորվաթին: Ըստ
տեղեկությունների՝ լոնդոնցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մադրիդի "Ռեալի" իսպանացի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն: Նշվում է, որ "խթաններն" արդեն 12.3 մլն
ֆունտանոց առաջարկ են կատարել "սերուցքայինների" ղեկավարությանը Գրաներոյին ձեռք
բերելու համար: Ամենայն հավանականությամբ, մադրիդյան գրանդի ղեկավարությունը կարող
է իր համաձայնությունը տալ այս առաջարկին, քանի որ իսպանացին չի համարվում թիմի
հիմնական կազմի ֆուտբոլիստ և այդքան էլ հաճախ չի հայտնվում խաղադաշտում: