19:42 Գրեթե բոլոր սուպերգավաթակիրներն արդեն հայտնի են | |
Կամաց-կամաց մեկնարկում են ֆուտբոլային ազգային առաջնությունները, որից առաջ էլ որպես կանոն միշտ տեղի են ունենում երկրի Սուպերգավաթի խաղարկություն: Օրերս տեղի են ունեցել մի շարք սուպերգավաթային նման հանդիպումներ, որոնք աչքի են ընկել իրենց դիտարժանությամբ ու դրամատիզմով, ֆուտբոլիստների պայքարի անհագ տենչով: *** Լեհաստանի Սուպերգավաթի համար մրցել են երկրի չեմպիոն "Շլենսկը" և "Լեգիան": Այս խաղում երկրի չեմպիոնն ավելի ուժեղ է գտնվել, թեև հիմնական խաղաժամանակում այդ հանդիպումը չի ավարտվել, քանի որ 1-1 հաշվից հետո երկու թիմերն էլ ստիպված են եղել հաղթողին որոշելու միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ "Շլենսկը" հաղթել է 4-2 հաշվով: *** Բիրմինհեմ քաղաքի "Վիլլա Պարկ" մարզադաշտում խաղարկվում էր Անգլիայի Սուպերգավաթը, որի շրջանակներում հանդիպել էին լոնդոյան "Չելսին" ու երկրի չեմպիոն "Մանչեսթեր Սիթին": "Քաղաքայիններն" ավելի ուժեղ են գտնվել, քան "արիստոկրատները", թեև հենց "Չելսիի" ֆուտբոլիստներն են կարողացել Ֆեռնանդո Տորրեսի շնորհիվ բացել այդ խաղի հաշիվը: Սակայն երբ խաղադաշտից հեռացվել է "կապույտների" սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, "Սիթին" սկսել է արդեն իսկ ակտիվորեն ճնշել և Յայա Տուրեի, Կառլոս Տևեսի ու Սամիր Նասրիի գոլերի շնորհիվ կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Հաղթելով սուպերգավաթային խաղում` "Սիթին" իր պատմության մեջ 4-րդ անգամ է նվաճել այդ մրցանակը: Ավելի վաղ` նման դեպքեր եղել էին հեռավոր 1937, 1968 և 1972թթ.-ին: *** Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում էլ միմյանց դեմ մրցում էին անցած տարվա արդյունքներով երկրի չեմպիոնն ու փոխչեմպիոնը` Դորտմունդի "Բորուսիան" ու Մյունխենի "Բավարիան": Հանդիպումը տեղի ունեցավ "Բավարիայի" սեփական հարկի տակ` "Ալյանս Արենա" մարզադաշտում, ինչի շնորհիվ էլ "բավարացիները" կարողացան առաջին խաղակեսի առաջին 10 րոպեներին խփած երկու կարևոր գոլերի շնորհիվ հաղթել մրցակցին: Նախ աչքի էր ընկել Մարիո Մանջուկիչը, ապա Թոմաս Մյուլլերը: Միայն 2-րդ խաղակեսում "Բորուսիան" կարողացավ "արթնանալ քնից" ու թիմի առաջատար լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գոլի միջոցով հանդիպման հաշիվը կրճատվել է, սակայն ավելին անել այդպես էլ Յուրգեն Կլոպպի երիտասարդ սաներին չի հաջողվել: Հաղթող ճանաչվելով սուպերգավաթային խաղարկությունում` "Բավարիան" 5-րդ անգամ տիրացավ պատվաբեր մրցանակին` այդ կերպ առաջ անցնելով "Շալկեից" ու հենց նույն Դորտմունդի "Բորուսիայից", որոնք մրցանակին տիրացել են ընդամենը 4 անգամ: *** Թուրքիայի Սուպերգավաթն էլ երեկ խաղարկում էին երկրի 2 ուժեղագույն թիմերը` "Ֆեներբախչեն" ու "Գալաթասարայը", վերջինս ավելի արդյունավետ է գտնվել և հանդիպման վերջին ավելացրած րոպեին Սելչուկ Ինանի ճշգրիտ իրացված 11 մետրանոց հարվածի շնորհիվ կարողացել է 3-2 հաշվով հաղթանակ կորզել անչափ լարված պայքարում անցած այս կարևորագույն խաղում: | |
|
Total comments: 0 | |